• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ

17 հունիսի, 2018
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, միջուկային հիմնահարցի շուրջ ԻԻՀ հիմնական բանակցող Աբաս Արաղչիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվում են, քայլեր են ձեռնարկվում դրանց արդյունավետության բարձրացման համար: Դեսպանը հավելեց, որ հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն:

Իր հերթին նախարարի տեղակալը, գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության դիրքորոշման կապակցությամբ, ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները խարսխված են իրանցի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Արտաշես Թումանյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը՝ բարձր գնահատելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Ի պատասխան, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց Իրանի պաշտոնական դիրքորոշումը հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին, ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ համագործակցության, գործող առևտրային ռեժիմների, բանկային համակարգի ընձեռած հնարավորություններին: Այս համատեքստում զրուցակիցները քննարկեցին ներդրումային ծրագրերի իրականացման, երկկողմ գործարար կապերի խորացման հեռանկարները:

Համընդհանուր գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնագրի առնչությամբ նախարարի տեղակալ Արաղչին, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ Իրանը Հայաստանի հետ համագործակցությունը, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը համարում է խիստ կարևոր իրադարձությունների ցանկացած ընթացքի դեպքում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: