• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Գրքի շնորհանդես «Չահարմահալ» միությունում

19 հունիսի, 2018

Հունիսի 19-ին Թեհրանի «Չահարմահալ» միության Հ. Թումանյանի անվան դահլիճում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված գրական-գեղարվեստական միջոցառում՝ նվիրված իրանահայ գրող Վարանդի «Ժամանակակից պարսից պոեզիա. ակներ ակներև» անթոլոգիա-գրքի շնորհանդեսին, որը պարունակում է ժամանակակից պարսից գրականության շուրջ 100 ստեղծագործության թարգմանություն:

Հատկանշական է, որ 2017 թ. իրանահայ գրողը ժամանակակից պարսից պոեզիային նվիրված վերոնշյալ աշխատությամբ մասնակցել է Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանու ներքո անցկացվող «Կանթեղ» մրցանակաբաշխությանն՝ արժանանալով թարգմանական գլխավոր մրցանակի:

Միջոցառման ընթացքում հնչեցված իր ելույթում Վարանդը հանգամանորեն ներկայացրեց իր ստեղծագործությունը, խոսեց «Կանթեղ» մրցանակաբաշխության և իրանահայ համայնքի գրական-մշակութային կյանքին առնչվող մի շարք խնդիրների մասին:

Ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ շնորհավորելով Վարանդին և բարձր գնահատելով նրա կատարած աշխատանքը: Ա. Թումանյանը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստան-Իրան հարաբերությունների տիրույթում միջմշակութային կապերի ամրապնդմանն՝ ընդգծելով երկու ժողովուրդների մշակութային արժեքները միմյանց հավուր պատշաճի ներկայացնելու կարևորությունը:

Բեմից հնչեցին Վարանդի հեղինակած մի շարք ստեղծագործություններ և պարսից բանաստեղծության քառյակներ:

Ներկաների շարքում էին Իրանի գրական-մշակութային ոլորտի գործիչներ, իրանահայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլ հրավիրյալներ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: