• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի այցն Իրանի ազգային կինոյի տուն

25 հունիսի, 2018
Դեսպան Թումանյանի այցն Իրանի ազգային կինոյի տուն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 25-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի ազգային կինոյի տուն և հանդիպեց տնօրեն Լադեն Թահերիի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Իրանի կինոյի թանգարանի տնօրեն Ալիռեզա Ղասեմխանը և «Art and Experience» մշակութային կազմակերպության ղեկավար Ամիր Հոսեյն Ալամալհոդան:

Դեսպան Թումանյանը ծանոթացավ Իրանի ազգային կինոյի տան և թանգարանի գործունեությանը, ինչպես նաև վերջիններիս առաջիկա ծրագրերին: ՀՀ դեսպանը խոսեց նախորդ տարի ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ առաջին անգամ Իրանում կազմակերպված հայկական ֆիլմերի շաբաթվա մասին և առաջարկեց ընթացիկ տարվա հիշյալ միջոցառումը կազմակերպել համատեղ ուժերով:

Ա. Թումանյանը նաև առաջարկեց համատեղ ուժերով կազմակերպել «Հայերն իրանական կինոյում» խորագիրը կրող կոնֆերանս և հրապարակել համապատասխան կատալոգ, ինչը մեծ պատրաստակամությամբ ընդունվեց զրուցակիցների կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ ծրագրեր և որոշվեց կազմել համատեղ աշխատանքների պլան, որում հաշվի կառնվեն կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցության առկա հնարավորությունները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: