• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Այց Թեհրանի համալսարան

01 հուլիսի, 2018

Հուլիսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Թեհրանի համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Մահմուդ Նիլի Ահմադաբադիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ վերջին տարիների ձեռքբերումները, մասնավորապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ունեցած առաջընթացը, խոսեց համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու, ուսանողների և դասախոսների փոխանակության, գիտաժողովներ և տարբեր ձևաչափերով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին:

Երկկողմ համագործակցության ներուժի բացահայտման և փոխճանաչողության մակարդակի բարձրացման նպատակով Ա. Թումանյանն առաջարկեց կազմակերպել երկու երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ, մասնավորապես ռեկտոր Մ. Ն. Ահմադաբադիի այցը Հայաստան, որը սիրով ընդունվեց վերջինիս կողմից:

Թեհրանի համալասարանի ռեկտորը խոսեց իր ղեկավարած հաստատության ներքին կառուցվածքի, նահանգային մասնաճյուղերի, այլ երկրների հետ համագործակցության փորձի ու հնարավորությունների մասին: Մ. Ն. Ահմադաբադին հայտնեց, որ համալսարանում կա նոր օտար լեզուների դասավանդման գործընթաց, և կադրային ու այլ խնդիրների լուծման դեպքում պատրաստակամ են ժամեր հատկացնել նաև հայոց լեզվի ուսուցանման դասապրոցես կազմակերպելուն:

Ռեկտորն իր պատրաստակամությունը հայտնեց հյուրընկալել ԵՊՀ ղեկավարությանը Թեհրանում, որի համար համապատասխան հրավեր կուղարկվի (ժամկետները կճշտվեն աշխատանքային կարգով):
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: