• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի այցն Իրանի Համադան նահանգ

03 հուլիսի, 2018

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի այցը Համադանի նահանգ, որտեղ դեսպանը հանդիպումներ ունեցավ փոխնահանգապետ Սեյեդ Սայիդ Շահրոխիի, Համադանի քաղաքապետ Աբաս Սուֆիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ալի Ասղար Զեբարդասթի և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Փոխնահանգապետ Շահրոխիի և նահանգապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կարևորվեց փոխճանաչողության և տեղեկացվածության բարձրացումը՝ որպես Հայաստան-Իրան տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, գիտակրթական կապերի և միջմարզային համագործակցության ամրապնդման առաջնահերթ նախապայման:
Դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսության ընձեռած հնարավորություններին: Այս համատեքստում կողմերն անդրադարձան տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցության հնարավորություններին:
Քաղաքապետ Սուֆիի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարծիքներ փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիների և համատեղ ծրագրերի շուրջ:

Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո տնտեսական գործունեության համար ստեղծված նպաստավոր պայմանները, ներդրումային ծրագրեր իրականացնելու առանձնահատկությունները, գործարար միջավայրը, առևտրային ռեժիմները՝ անդրադառնալով նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Դեսպան Թումանյանը կարևորեց ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործունեությունը՝ ընդգծելով դրա անմիջական դրական ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա: ՀՀ դեսպանը նշեց, որ իրականացվում են կոնկրետ կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ՝ օտարեկրյա ներդրումների պաշտպանության և խրախուսման նպատակով: Դեսպան Ա. Թումանյանն իրանցի գործարարներին հրավիրեց Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործնական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: