• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ԻԻՀ ՀՀ դեսպան Ա.Թումանյանը ընդունեց GB-Trading ընկերության խորհրդի նախագահ Սայիդ Ջամալիին

19 հուլիսի, 2018

Հուլիսի 19-ին ԻԻՀ ՀՀ դեսպան Ա. Թումանյանը ընդունեց GB-Trading ընկերության խորհրդի նախագահ Սայիդ Ջամալիին:

Հանդիպման սկզբում Սայիդ Ջամալին շնորհակալություն հայտնեց Ա. Թումանյանին վերջին շրջանում ՀՀ դեսպանության կողմից Իրանում իրականացված տեղեկատվական քարոզչական աշխատանքների համար: Դրանց շարքում հատկապես հիշատակվեց հունիսի 26-ին ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան» առևտրի պալատի կազմակերպած համաժողովի արդյունավետությունը:

Ս.Ջամալին, ներկայացնելով GB-Trading ընկերության գործունեության տարբեր ոլորտները, նաև ընդգծեց կրթական և տեղեկատվական գործունեության իրականցնելու իրենց պլանները: Նա մասնավորապես խոսեց Հայաստանի տնտեսության, գործող օրենսդրության, առևտրի ու ներդրումների ոլորտներին վերաբերվող տեղեկատվությանն իրանական տնտեսավարողներին իրազեկելու համար համապատասխան դասընթացների կազմակերպման մասին:

Այդ կապակցությամբ Ա. Թումանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել GB-Trading ընկերությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպել համատեղ տեղեկատվական – քարոզչական միջոցառումներ:

Զրուցակիցներն անդրադարձան սեպտեմբերին կայանալիք Հայաստան Expo ցուցահանդեսին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց GB-Trading ընկերության համակարգմամբ կազմավորել իրանական գործարարների խումբ՝ վերը նշված ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև տեղում անհրաժեշտ հանդիպումների կազմակերպման նպատակով:

Վերջում GB-Trading ընկերության ներկայացուցիչներին տրամադրվեց Հայաստանի օրենսդրությանը և ներդրումային միջավայրին առնչվող նյութերի փաթեթ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: