• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանն ընդունեց «Pars» հոլդինգի ներկայացուցիչներին

27 օգոստոսի, 2018

Օգոստոսի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Pars» հոլդինգի գործադիր տնօրեն Ազիմ Ռաջայիին և հոլդինգի կառավարման խորհրդի անդամ Ահմադ Թահերիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների լայն շրջանակ՝ անդրադառնալով ենթակառուցվածքային ծրագրերի, գյուղատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համատեղ գործունեություն իրականացնելու հնարավորություններին: Խոսվեց նաև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտության, ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու համար ստեղծված նպաստավոր պայմանների և հայ-իրանական համատեղ արտադրանքը Հայաստանից երրորդ երկրների շուկա դուրս բերելու հնարավորությունների մասին:

Դեսպան Թումանյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, խոսեց վերջին ամիսներին ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործունեության, տնտեսության առանձին ոլորտների, ազատ գոտիների, առևտրային ռեժիմների մասին և այլն:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ՀՀ դեսպանի այցը հոլդինգի կազմի մեջ մտնող մի շարք գյուղատնտեսական և սննդի վերամշակման ձեռնարկություններ, իսկ հետագայում նաև իրականացնել հոլդինգի ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: