• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի այցն Իրանի Ֆարս նահանգ

15 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 14-15-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆարս նահանգ:

Նահանգապետ Էսմայիլ Թաբադարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու, արդյունաբերության, գյուղատնտեսության, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Ֆարսի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, Իրանի հետ տնտեսական համագործակցության պայմանները, Հայաստանի գործարար միջավայրը բնութագրող ցուցանիշները:

ԵԱՏՄ երկրների հետ փոխգործակցության համատեքստում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման կարևորության մասին, ներկայացրել ՀՀ նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը և նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչներին առաջարկել այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին:

Հանդիպման վերջում իրանցի գործարարները բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ դեսպանին, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և բացատրություններ: Պալատի ղեկավարությանը և գործարարներին փոխանցվել են տեղեկատվական, քարոզչական նյութեր Հայաստանի տնտեսության առանձին ոլորտների և ներդումային ծրագրերի մասին:

Նահանգային այցի շրջանակներում դեսպան Թումանյանը եղել է Շիրազի համալասարանում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի փոխնախագահ Ալիռեզա Աֆշարիֆարի հետ: Վերջինս ներկայացրել է համալսարանի գիտակրթական գործունեությունը, խոսել հաստատված միջազգային կապերի, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի մասին:

Դեսպան Թումանյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտը, մասնավորապես հայաստանյան ԲՈւՀ-երի գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շիրազի համալսարանից պատվիրակություն գործուղել Հայաստան՝ միջբուհական համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

ՀՀ դեսպանն այցելել է նաև Ֆարս նահանգի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ և ծանոթացել դրանց գործունեությանը:

Դեսպան Թումանյանը եղել է Շիրազի «Հայ ակումբում», որտեղ տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ դեսպանը և նրան ուղեկցող անձնակազմն այցելել են Պերսեպոլիս պատմամշակութային հնավայր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: