• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ Գլխավոր դատախազի այցն Իրան

16 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 13-ից 16-ը կայացավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն՝ ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով:

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ երկու երկրների դատախազների հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Քննարկվեցին իրավական ոլորտում համագործակցության մի շարք հարցեր՝ մասնավորապես հանցավորության և թմրանյութների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, քրեական գործերով իրավական փոխօգնության, տեղեկատվության և փորձի փոխանակման ոլորտներում: Այդ համատեքստում ընդգծվեց երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև փոխգործակցության ակտիվացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Իրանի Իսլամնական Հանրապետության գլխավոր դատախազության միջև 2019-2020 թվականների համագործակցության մասին ծրագիրը:

Այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այցելեց ԻԻՀ «Էվին» քրեակատարողական հիմնարկ:

Թեհրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Արթուր Դավթյանը նաև հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: