• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Գործարար-համաժողով Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում

25 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 25-ին Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցավ գործարար-համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Իրան-Հայաստան առևտրի և Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատների նախաձեռնությամբ և կրում էր «Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների զարգացման ուղիները» խորագիրը:

Մինչ համաժողովի սկսվելը ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ Խանսարիի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան դեսպան Ա. Թումանյանը, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հ. Յարիջանյանը, ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մոհսեն Ֆաղանին և Թեհրանի պալատի ներկայացուցիչները:

Իր ելույթում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: Ա. Թումանյանը հատուկ անդրադարձ կատարեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի կենսագործման հիմնախնդիրներին, երկու երկրների պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և տնտեսվարողների անելիքներին:

ՀՀ դեսպանն իր խոսքի մի զգալի հատվածը հատկացրեց Հայաստանի գործարար միջավայրի և ներդրումային ծրագրեր իրականացնելու համար ստեղծված բարենպաստ պայմանների ներկայացմանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: