• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

2022թ․ հունիսի 14-ից 17-ը պաշտոնական այցով ԻԻՀ-ում էր գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։

14 հունիսի, 2022

2022թ-ի հունիսի 14-ից 17-ը պաշտոնական այցով ԻԻՀ-ում էր գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։

2022թ-ի հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ա.Սիմոնյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ քաղաքական և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։

Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԺ նախագահն իր գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է ՀՀ։

2022թ-ի հունիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Զրուցակիցներն անդրադարձել են օրենսդիր մարմինների միջև համագործակցությանը, երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը։

ՀՀ ԱԺ նախագահն ԻԻՀ նախագահին է փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և վերահաստատել Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:

ԻԻՀ նախագահը կարևորել է Իրանի և Հայաստանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը։

2022թ-ի հունիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 30 տարվա դիվանագիտական հարաբերություններին, ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրություններին՝ այդ առումով կարևորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաեւ, փոխադարձաբար, Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:

2022թ-ի հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահի՝ ԻԻՀ այցի շրջանակներում առանձին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի և ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: