• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

<<Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները>> գիրք-ալբոմ

28 հունիսի, 2022

2022 թ․ հունիսի 28-ին Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ  Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները»  գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Դեռևս դեկտեմբեր ամսին լույս տեսած աշխատությունը լայն արձագանք էր գտել Իրանում։

Միջոցառումը մեկնարկեց «Արտակ Մանուկյան» թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադեանի ողջույնի խոսքով, որից հետո Իվեթ Թաջարյանը ներկայացրեց գիրք-ալբոմը։ Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկան գրքին արդեն ծանոթ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արք․ Սարգսեանը, ԻԿՕՄ Իրանի գրասենյակի նախագահ Սեյյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային,  Իրանում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը, որն իր խոսքում նշեց․ «Հիացմունքի արժանի սույն գրքի յուրաքանչյուր օրինակը մեկ դեսպան է Հայաստան-Իրան հարաբերությունների համար։ Սա լավագույն ցուցիչն է մեր ժողովրդի մշակույթի ինքնության համար, քանի որ ժողովրդի մեծությունը կայանում է ոչ միայն նրանում, թե ինչպես է վերաբերվում իր մշակույթին, այլ և թե ինչպես է ներկայացնում օտարների մշակույթը, և այս առումով իր յուրահատուկ դերակատարումն ունի Մատենադարանը և հատկապես Իվեթ Թաջարյանի սույն ուսումնասիրությունը»։

Հյուրերի թվում էին ատենապետ Վահե Թարոյանի գլխավորությամբ թեմական խորհրդի անդամներ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ և ամիսներ առաջ Մատենադարանի Վերականգնման բաժնում դասընթացներ վարած Համիդ Մալեքյանը։

Գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2021 թ․ դեկտեմբերի 23-ին Մատենադարանում ։

Սույն աշխատանքի միջոցով փորձ է արվել առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ։ Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում եւ լավագույնս պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը։

Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռևս անհայտ ձեռագրերի հավաքածուի հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների և միջմշակութային նոր հարաբերությունների համար։

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Գիտության կոմիտեն  2021 թ. որոշման համաձայն «Արվեստագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել Թեհրանի «Արտակ Մանուկյան թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը» գիտական թեման:

 

https://matenadaran.am/2022/09/10/%D5%B0%D5%B0-%D5%AF%D5%A3%D5%B4%D5%BD-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B4-2/

 

https://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/3761-202206280

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: