• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հայ-իրանական հարաբերությունների մասին հակիրճ տեղեկանք

05 հլս, 2025

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: 

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992թ. փետրվարի 9-ին: 

1992թ. ապրիլին Երևանում բացվել է ԻԻՀ դեսպանությունը, իսկ 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է ՀՀ դեսպանությունը:

2022թ. սեպտեմբերի 30-ին ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, ՀՀ ԱԳ նախարարից ստանալով հյուպատոսական գործողություններ իրականացնելու հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան, պաշտոնապես անցել է իր պարտականությունների կատարմանը:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի և Իրանի միջև բարձրաստիճան շփումները և հանդիպումները կրում են պարբերական բնույթ: 

2022թ. սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: 

2022թ. հուլիսի 7-8-ը տեղի է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը ՀՀ: 

2022թ. հունիսի 14-17-ը կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը ԻԻՀ: 

2022թ. մայիսի 10-12-ը Երևանում տեղի է ունեցել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։ 

2022թ. փետրվարի 19-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

2021թ. հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

2021թ. սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին: 

2021թ. օգոստոսի 5-ին, ԻԻՀ նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, Իրան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Առևտրատնտեսական համագործակցություն

Իրանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է և արտաքին առևտրի գործընկերների շարքում ավանդաբար գտնվում է առաջին հնգյակում:

Երկու երկրների միջև հաստատված է ակտիվ համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, միջմարզային, գիտակրթական, մշակույթի և այլ ոլորտներում: 

2022թ. հունվարից-օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 427389.4 հազ. ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 74412,0, ներմուծումն ըստ արտահանող երկրի՝ 353180.9, ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի՝ 352977.4 հազ. ԱՄՆ դոլար: 

Միջխորհրդարանական համագործակցություն

Նկատելի առաջընթաց է արձանագրվել երկու երկրների խորհրդարանների` ՀՀ Ազգային ժողովի և ԻԻՀ Մեջլիսի, հարաբերություններում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր։ ՀՀ ԱԺ-ում և ԻԻՀ Մեջլիսում գործող Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբերի փոխայցելությունները նոր որակ են հաղորդել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը: 

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի և Իրանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Իրանում հայկական համայնք

Իրանում գործում է ակտիվ հայկական համայնք, ինչպես նաև առկա է զգալի հայկական մշակութային ժառանգություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: