• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հայկական պատվիրակության այցելությունը Ահվազ

14 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 14-15-ը ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության Խուզեստան նահանգ՝ Ահվազ քաղաք, հանդիպում է ունեցել Ահվազի Շահիդ Չամրանի անվան  համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական  կազմի հետ, այցելել է համալսարանի գրադարան, ինչպես նաև պարսից լեզվի ուսուցման կենտրոն։

Մասնավորապես քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Ահվազի Շահիդ Չամրանի անվան համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ պարսից լեզվի ուսուցման հնարավորությունը, որը առկա է համալսարանի մասնագիտացված կենտրոնում։ Համաձայնություն է ձեռք բերվել փոխայցերի, համատեղ միջոցառումների, լեզվի դասընթացների կազմակերպման համար։

ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի առթիվ Ահվազի համալսարանում  տեղի է ունեցել Երևանի Մատենադարանում պահվող ղաջարական շրջանին վերաբերող մի շարք փաստաթղթերի պատճենների ցուցահանդեսի բացում և այս տարի լույս տեսած մի քանի  գրքերի շնորհանդես։ Մասնավորապես ներկայացվել են ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Աֆյանի հեղինակած պարսկերեն-հայերեն, հայերեն-պարսկերեն Դիվանագիտական բառարանը, Աբբաս Էղբալ Մեհրանի <<Բարև՛, Հայաստան>> բանաստեղծությունների հավաքածուն, ինչպես նաև  Գրիգորիս Բալաքյանի <<Հայ Գողգոթան>>, Սերո Խանզադյանի <<Շուշին>>, Հրանտ Մաթևոսյանի <<Գոմեշը>>, որոնք հայերենից պարսկերեն թարգմանել է ԻԻՀ-ում  ՀՀ դեսպանության թարգմանիչ Նորայր Մեհրաբյանը։

Պատվիրակության անդամները այցելել են նաև Խուզեստանի Տեխնոլոգիական պարկի մի շարք ընկերություններ, քննարկվել են նշված ընկերությունների Հայաստանում համատեղ ձեռնարկություններ հիմնելու և համագործակցության  հնարավորությունները։ Ձեռք  են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։

Մանրամասները՝ ստորև

 

https://scu.ac.ir/article/8999907

https://scu.ac.ir/article/9001762

https://scu.ac.ir/article/9002824

https://scu.ac.ir/article/9002739

https://scu.ac.ir/article/9001762

https://scu.ac.ir/article/9002185

https://scu.ac.ir/article/9001913

 

https://scu.ac.ir/article/9001913

 

https://www.irna.ir/news/84970571/%D9%86%D9%85%D8%A7%DB%8C%D8%B4%DA%AF%D8%A7%D9%87-%D8%A7%D8%B3%D9%86%D8%A7%D8%AF-%D9%87%D9%85%DA%A9%D8%A7%D8%B1%DB%8C-%D9%87%D8%A7%DB%8C-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D9%88-%D8%A7%D8%B1%D9%85%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%AF%D8%B1-%D8%AF%D8%A7%D9%86%D8%B4%DA%AF%D8%A7%D9%87-%D8%B4%D9%87%DB%8C%D8%AF-%DA%86%D9%85%D8%B1%D8%A7%D9%86

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: