• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն

Երևանի Կամերային թատրոնը «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնին

29 հունվարի, 2023

Երևանի Կամերային թատրոնն օրերս մասնակցել է Իրանում անցկացվող «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնին՝ տեղի թատերասերներին ներկայացնելով Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը՝ Արա Երնջակյանի բեմադրությամբ:

Ներկայացմանը ներկա են եղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը՝ տիկնոջ հետ, դեսպանության խորհրդականներ Արամ Մանուկյանը, Սերգեյ  Գրիգորյանը՝  կանանց հետ։

«Ընտրեցինք «Համլետ» ներկայացումը, որովհետև Շեքսպիրի ստեղծագործություններին քաջածանոթ են աշխարհի բոլոր երկրներում: Չնայած հայերեն էինք խաղում՝ հանդիսատեսն այն ընկալում էր: Բացի այդ, ներկայացումն ուղեկցվում էր պարսկերեն ենթագրերով»,-ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն ու հավելում, որ Իրանում հանդիպել են «Դրամատիկական արվեստների կենտրոն»-ի (Dramatic Arts Center) նախագահի հետ, ով կարգավորում է Իրանում անցկացվող փառատոնները: Նա վարպետաց դասերի, հայ-իրանական համատեղ բեմադրությունների առաջարկով է հանդես եկել: Առաջարկները դեռ քննարկման փուլում են:

Կամերային թատրոնի տնօրենի՝ Լուսինե Երնջակյանի խոսքով, նախնական բեմադրությանը գրեթե չեն միջամտել, քանի որ այն ունի հստակ կառուցվածք, ասելիք, սակայն Իրանում խաղալիս զգեստներն են փոփոխել, որոշ տեսարաններ: Դերասանուհիները կրել են գլխաշորեր, սահմանափակել են պարային շարժումները։

Ներկայացումը խաղացել են երկու անգամ  լեցուն դահլիճներում և ջերմ ընդունելության արժանացել։

 

https://armenpress.am/arm/news/1103257.html         

 

https://alikonline.ir/news/culture/item/80926-%D5%B7%D5%A5%D6%84%D5%BD%D5%BA%D5%AB%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%B2-%C2%AB%D5%B0%D5%A1%D5%B4%D5%AC%D5%A5%D5%BF%C2%BB-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%D5%B6%D5%9D-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6-%D5%B5%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D6%82%D5%A5%D6%81-%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A5%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D5%A1%D5%B4%D5%A2

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: