• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Օմար Խայամի մեծարման միջոցառում Ահվազում

22 մայիսի, 2023

Մայիսի 22-ին Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի գրականության և բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի  ունեցավ Օմար Խայամի համաշխարհային օրվան նվիրված մեկօրյա համագումար։

Միջոցառման մեկնարկին  հնչեցին ԻԻՀ և ՀՀ օրհներգերը, ինչին հաջորդեց ԻԻՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի ողջույնի ուղերձը, որտեղ ասվում էր․ «Ինչպես երևում է համագումարի անվանումից Օմար Խայամը համաշխարհային հանրությանը պատկանող անձնավորություն է` բոլոր ժողովուրդներինը և բոլոր ժամանակներինը՝ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ ու բանաստեղծ։ Իհարկե Խայամը առաջին հերթին  հայտնի է  իր քառյակներով՝ ռուբայիներով։ Նա այդ ժանրը հասցրել է իր զարգացման գագաթնակետին և ճանաչվել համաշխարհային գրականության մեջ որպես անգերազանցելի վարպետ։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանվել և հրատարակվել Հայաստանում բազմաթիվ հայ թարգմանիչների, ինչպես օրինակ Արշակ Չոբանյանի, Հովսեփ Միրզայանի, Արշակ Աթայանի  և Սերգեյ Ումարյանի կողմից։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։

Խայամի քառյակները պարսից բանաստեղծության լավագույն նմուշներն  են համարվում, բազմաթիվ բանաստեղծներ ներշնչվել են նրա գեղեցիկ համեմատություններից և վեհ մտածելակերպից։ Հաֆեզին կարելի է համարել նրա լավագույն հետևորդներից մեկը։

Բազմաթիվ քառյակներ են վերագրվել Խայամին, սակաjն մասնագետների մոտ առկա տարաձայնությունների պատճառով դժվար է որոշել դրանց իսկությունը։ Այդ ոլորտում  իրանցի  անվանի գիտնականներ  ու արևելագետներ ընդարձակ ուսումնասիրություններ են կատարել։

Իրանցի բանաստեղծները, ինչպես օրինակ Ֆիրդուսին, Խայամը, Սաադին ու Հաֆեզը մեծ ճանաչում ունեն Հայաստանում, և հայերը հատուկ սեր են տածում նրանց հանդեպ։ Այդ սիրո և հետաքրքրության պատճառով է, որ հաճախ և տարբեր առիթներով իրանցի հայտնի դեմքերի մեծարման միջոցառումներ են կազմակերպվում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում, իրանագիտության ամբիոնում»։

 

https://scu.ac.ir/-/%D8%A7%DB%8C%DB%8C%D9%86-%D8%A8%D8%B2%D8%B1%DA%AF%D8%AF%D8%A7%D8%B4%D8%AA-%D8%AD%DA%A9%DB%8C%D9%85-%D8%AE%DB%8C%D8%A7%D9%85-%D9%86%DB%8C%D8%B4%D8%A7%D8%A8%D9%88%D8%B1%DB%8C-%D8%AF%D8%B1-%D8%AF%D8%A7%D9%86%D8%B4%DA%A9%D8%AF%D9%87-%D8%A7%D8%AF%D8%A8%DB%8C%D8%A7%D8%AA-%D9%88-%D8%B9%D9%84%D9%88%D9%85-%D8%A7%D9%86%D8%B3%D8%A7%D9%86%DB%8C

https://scu.ac.ir/-/%D9%BE%DB%8C%D8%A7%D9%85-%D8%B3%D9%81%DB%8C%D8%B1-%DA%A9%D8%B4%D9%88%D8%B1-%D8%A7%D8%B1%D9%85%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%D9%87%D9%85%D8%A7%DB%8C%D8%B4-%DA%AF%D8%B1%D8%A7%D9%85%DB%8C%E2%80%8C%D8%AF%D8%A7%D8%B4%D8%AA-%D8%AD%DA%A9%DB%8C%D9%85-%D8%B9%D9%85%D8%B1%D8%AE%DB%8C%D8%A7%D9%85-%D8%AF%D8%B1-%D8%AF%D8%A7%D9%86%D8%B4%DA%AF%D8%A7%D9%87-%D8%B4%D9%87%DB%8C%D8%AF-%DA%86%D9%85%D8%B1%D8%A7%D9%86-%D8%A7%D9%87%D9%88%D8%A7%D8%B2

https://scu.ac.ir/-/%D8%AD%DA%A9%DB%8C%D9%85-%D8%B9%D9%85%D8%B1%D8%AE%DB%8C%D8%A7%D9%85-%D8%B1%DB%8C%D8%A7%D8%B6%DB%8C%E2%80%8C%D8%AF%D8%A7%D9%86%D8%8C-%D9%85%D9%86%D8%AC%D9%85-%D9%88-%D8%B3%D8%B1%D8%A7%DB%8C%D9%86%D8%AF%D9%87%E2%80%8C%DB%8C-%D8%B1%D8%A8%D8%A7%D8%B9%DB%8C%D8%A7%D8%AA-%D9%86%D8%BA%D8%B2

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: