• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ Թեհրանում

23 օգոստոսի, 2023

Օգոստոսի 23-ին Թեհրանի Հ․Մ․Ա․Կ․ «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան եռյակի համերգը՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Խաչատրյանի եռյակի՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի, ջութակահար Կարեն Շահգալդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի անզուգական ելույթն արժանացավ թեհրանահայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին։ Համերգի ծրագրում ընդգրկված էին կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ սյուիտ Լերմոնտովի «Դիմակահանդեսը», հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, այդ թվում՝ հանրահայտ սուսերով պարը։

Արամ Խաչատրյան եռյակն այցի շրջանակներում քաղաքավարական այցով հանդիպում ունեցավ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արք․ Սարգսյանի հետ, ով մեծապես գնահատելով խմբի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, նշեց, որ նման համերգների առավել հաճախ իրականացումն էլ ավելի կնպաստի Հայաստան-Իրան կապերի ամրապնդմանը։

 

Եռյակի Թեհրանի համերգային այցը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից և կազմակերպվել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Հ․Մ․Ա․Կ․-ի համագործակցությամբ:

 

https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4211-2023082902

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: