• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ զրոյացնել ճանապարհային տուրքերը

23 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 23-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրումից առաջ, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը ողջունել և կարևորել է Մեհրդադ Բազրփաշի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն նշանավորվեց Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագրի ստորագրմամբ: 

Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը, որի բաղկացուցիչ մասն է ապահով և որակյալ ենթակառուցվածքային համակարգի առկայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

 Մասնավորապես քննարկվել է ճանապարհային տուրքի վերաբերյալ հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ զրոյացնել ճանապարհային տուրքերը։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խթանել իրանական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան շինարարական գործընթացներում՝ մասնավորապես՝ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերում։

Նախարար Մեհրդադ Բազրփաշի խոսքով իրանական ընկերությունները լուրջ փորձառություն ունեն այդ ոլորտներում և հնարավորության դեպքում կարող են մասնակցություն ցուցաբերել այդ ծրագրերին։ 

Հիշեցնենք, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը մեկօրյա այցով Հայաստանում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով։

https://www.mtad.am/news/1540

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: