• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն

30 հոկտեմբերի, 2023

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։  

Նախարար Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և պատվիրակության մյուս անդամները, կառույցի տնօրեն Մեհրդատ Ազիմիի ուղեկցությամբ, շրջայց են կատարել հաստատությունում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկել այս ուղղությամբ փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, տեղայնացման հնարավորությունները։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներին ու առաջնահերթություններին՝ նախարարը նշել է, որ ԻԻՀ հետ համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով։ Նարեկ Մկրտչյանը շեշտել է, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա  և վստահություն հայտնել, որ այն կօգտագործվի հիմնովին։

Մեհրդատ Ազիմին ամփոփ ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջինիս խոսքով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման, ինչպես նաև արվեստի ու մշակույթի ոլորտներում հիմնական աշխատանքները տարվում են  տարբեր չափորոշիչների մշակման և զարգացման ուղղությամբ ու հայկական կողմին առաջարկել համատեղել ջանքերը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում համապատասխան մասնագետների վերապատրաստման, համակարգի աշխատակիցների և դասընթացավարների կարողությունների գնահատման ուղղությամբ։ Այս համատեքստում դիտարկվել է նաև Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը (ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ), ինչը նաև կնպաստի երկու երկրների միջև փորձի փոխանակման ու համատեղ վերապատրաստումների իրականացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանքային խումբ ձևավորել՝ հարցի քննարկման և հուշագրի ստորագրման նպատակով։  

https://www.mlsa.am/news/515

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: