• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ Էնսիեհ Խազալիի հետ

01 նոյեմբերի, 2023

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ Էնսիեհ Խազալիի հետ։

Ներկայացնելով ոլորտային առաջնահերթություններն ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ընտանիքների և կանանց տնտեսական զորեղացման, վերջիններիս ներուժի բացահայտման ու մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։ Նախարարի խոսքով՝ այս նպատակով իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում  ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանմանը։

Էնսիեհ Խազալին մանրամասներ է ներկայացրել կանանց և ընտանիքների հզորացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հայկական կողմին առաջարկելով զարգացնել համագործակցությունը նաև այս ուղղությամբ։ Նախագահի տեղակալը նշել է, որ իրենց կողմից իրականացվող աշխատանքների առանցքում են նաև միայնակ մայրերին, նորապսակներին և հեռավոր բնակավայրերում ապրող ընտանիքներին ուղղված ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել վերջիններիս կարողություններն ու ապահովել կայուն զբաղվածություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև առցանց հարթակ ստեղծելու հնարավորությունը, որտեղ հայ և իրանցի կանայք հնարավորություն կունենան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: