• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Մատենադարանի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն

31 հունվարի, 2024

Հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ, այցելել է Իրանի Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոններ, հանդիպել արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Պատվիրակությունն Սպահանում այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատուն և արխիվների վերականգնման կենտրոն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։

Մատենադարանի պատվիրակությունը Ղոմ քաղաքում այցելել է Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան, որն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Շրջայց է կազմակերպվել կենտրոնի ձեռագրապահոցներ, թվայնացման և վերականգնման բաժիններ։ Ընդգծվել է փոխադարձ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը, ինչը և կմեկնարկի կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերի ուսումնասիրությամբ։ Քաղաքի Կրոնների և դավանանքի մասնագիտացված համալսարանի ղեկավարության հետ քննարկվել են գիտական հոդվածների և գրականության փոխանակման հնարավորությունները։

Թեհրանում պատվիրակության անդամները հանդիպել են Իրանի Ազգային արխիվի և գրադարանի ղեկավարի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք  բերվել, որ գրադարանում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր։

Հաջորդ հանդիպումը Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ էր:
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև  Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարներին։ Արդյունավետ քննարկում է տեղի ունեցել «Մաշղ» հրատարակչության հետ։

Մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու համար նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ։

 

https://matenadaran.am/2024/01/29/%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab/

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: