• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումները ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղերի Քանիի հետ

14 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումները ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղերի Քանիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 14-ին Հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղեր Քանիի հետ:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի, և այլ  բնագավառներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը ընդգծել են երկու երկրների գործարար միջավայրի ներկայացուցիչների պարբերական շփումների, համատեղ ներդրումային ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի՝ իրանական ընկերությունների կողմից նախանշված ժամկետներում կառուցման կարևորությունը։ Նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասնամասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա գործընթացները։ Այս առնչությամբ բարձր է գնահատվել Իրանի ղեկավարության քանիցս արտահայած դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, դրանց համադրման և փոխշահավետ գործակցության շարունակականության ապահովման կարևորությանը։

https://www.mfa.am/hy/press-releases/2024/02/14/Kostanyan_Iran/12496

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: