• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Իրանագիտությունը զարգացնելու նոր հնարավորություններ ԵՊՀ-ում

11 հունիսի, 2024

Հունիսի 11-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոն այցելեցին Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի (ԻԻՀ) ներկայացուցիչները և հանդիպում ունեցան դասախոսական կազմի հետ՝ քննարկելով երկու կառույցների գործակցության հեռանկարներն ու ապագա ծրագրերը:

Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի նախագահ, դոկտոր Սեյեդ Աբոլհասան Նավաբի գլխավորած պատվիրակությանն ուղեկցեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը։

Հանդիպման առանցքում էին երկու կառույցների գործընկերային հարաբերությունների զարգացումը և նոր ծրագրերի քննարկումը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, խոսելով համագործակցության մասին, նշեց. «ԵՊՀ-ն համագործակցում է իրանական մի քանի խոշոր համալսարանների հետ: Այս շարքում Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանն առանձնանում է, քանի որ այն ունի աստվածաբանության, կրոնագիտական հատուկ ուղղվածություն, իսկ Մերձավոր Արևելքում իսլամն ունի մեծ կարևորություն թե՛ ակադեմիական հետազոտությունների տեսանկյունից և թե՛ գործառնական հատվածում՝ որպես քաղաքականության կարևոր գործոն: Այս առումով մեզ համար ևս չափազանց կարևոր է իսլամի ուսումնասիրման լայն հնարավորությունները մեր երկրում և համագործակցությունն այս բուհի հետ»:

Ներկայացնելով գործակցության տարբեր հնարավորությունները՝ Վարդան Ոսկանյանը պատմեց ուսանողների և դասախոսական կազմի փոխանակման, համատեղ հետազոտություններ կատարելու ծրագրերի մասին: Երկու կառույցների գործակցությունը արդյունավետ կլինի ոչ միայն պարսկերենի, այլև արաբերենի ուսուցմանը նպաստելու հարցում՝ նկատի ունենալով Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանում արաբերենի դասավանդման բարձր մակարդակը:

Նախատեսվում է երկու բուհերի համագործակցության պրակտիկ փուլը սկսել 2024-2025 ուստարվա սկզբին։ Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանից ԵՊՀ կժամանի դասախոս, որը կներկայացնի մինչիսլամական Իրանի կարևոր կրոններից մեկը՝ մանիքեությունը: Այն հատկապես կարևոր է, քանի որ մեծ նշանակություն ունի իրանագիտական հետազոտությունների տիրույթում, իսկ մանիքեության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ Հայաստանում գրեթե չկան: 

Հայաստանից ևս դասախոսներ կմեկնեն Ղոմի կրոնների և դավանանքների համալսարան՝ դասախոսություններ ներկայացնելու քրիստոնեության առաքելական ուղղության մասին: 

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ԵՊՀ-ում ԻԻՀ պետական կրոնի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տրամադրումը, այդ ուղղությամբ հետազոտական աշխատանքները որակապես լավարկելու վերաբերյալ։

Կողմերը քննարկեցին ամառային դպրոցի անցկացման ծրագիր՝ ԵՊՀ և Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի ներառմամբ: 

Անդրադառնալով նմանօրինակ հանդիպումների կարևորությանը՝ Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Իհարկե, առաջնային նպատակը ակադեմիական գիտական, կրթական և մշակութային համագործակցության խորացումն է, բայց պետք է նկատի ունենալ, որ բարեկամ պետությունների բուհերի գործակցությունը նպաստում է նաև երկու երկրների քաղաքական, տնտեսական ոլորտներում հարաբերությունների խորացմանը»:

Հավելենք, որ ԵՊՀ-ի ու Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին:

https://www.ysu.am/news/61528?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR07oo9QRvwnaSJkbWxGDyXquqZSsdMIKU2_2Bof_cmA8WHEBwTO8VN32OM_aem_AV00fvw-2ogmr-Uf5MFs8rD4x5Hd5VVqdHfF-7RlX_DiksXtU45k2NaOXu2dVZ2J5zdMq9f-dDuLIhzvEi6GGIjC&sfnsn=scwspwa

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: