• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը

13 հունվարի, 2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր»:

Հայաստանի նախագահը կարևորել է նաև բարեկամական խմբերի ձևաչափով փոխգործակցությունը և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների նշանակալի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխվստահության և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտի կառուցման գործում:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց հանդիպել Ձեզ հետ: Թույլ տվեք փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ողջույնները: Նրանք անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մաղթել են հաջողություններ, ցանկացել, որպեսզի 2025 թվականը լինի բարիքներով լի տարի Իրանի և Հայաստանի ժողովուրդների համար»,- ասել է Արա Շահվերդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերը կարևորել են հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ առանձնահատուկ կարևորելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործիք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: