• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ դեսպանի այցը Ղոդս գավառ

27 նոյեմբերի, 2019
ՀՀ դեսպանի այցը Ղոդս գավառ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ղոդս գավառ, որտեղ հանդիպեց գավառապետ Լեյլա Վասեղիի, գավառապետարանի աշխատակիցների, մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների, Ազատ համալսարանի ներկայացուցչի և այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Իրանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում Ղոդս գավառի հետ կապերի հաստատման հնարավորությունները:

Դեսպան Թումանյանը, Ղոդսի տնտեսական կարողությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, ներկայացրեց հայաստանյան տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել իրանական կողմին: Ներկայացվեց Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային ծրագրեր իրականացնելու պայմանները և ԵԱՏՄ-Իրան համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:

Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը եղան մի շարք արդյունաբերական կենտրոններում, մասնավորապես՝ մեքենաշինական (Turbine Machine, Kara Gostar), ճանապարհաշինական (Tabatabai) և սննդաարդյունաբերական (Damdaran) ձեռնարկություններում: Բոլոր այցերի և հանդիպումների ընթացքում քննարկվեցին ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրով ընձեռնված հնարավորությունների արդյունավետ օգտագործման հեռանկարները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: