• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Դեսպանության պատմություն
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն

2022թ․ մայիսի 15-18-ը եռօրյա աշխատանքային այցով ԻԻՀ-ում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

15 մայիսի, 2022

2022թ․ մայիսի 15-18-ը եռօրյա աշխատանքային այցով ԻԻՀ-ում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

2022թ․ մայիսի 15-ին Թեհրանում նա մասնակցել է «Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիայի» 26-րդ միջազգային ցուցահանդեսին, ծանոթացել նշյալ ոլորտում իրանական ընկերությունների փորձի և ձեռքբերումների հետ։

Նույն ցուցահանդեսի պաշտոնական բացմանը՝ 2022թ-ի մայիսի 13-ին, ներկա Էր գտնվել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

2022թ․ մայիսի 16-ին նախարար Գ.Սանոսյանը հանդիպում է ունեցել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ։ ՀՀ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Հյուսիս-հարավ մայրուղու՝ Սյունիքում կառուցվող հատվածը, որն իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա։ ԻԻՀ նախարարը հայտնել է, որ իրանական կողմում կառուցվում է Թավրիզ-Նորդուզ նոր ճանապարհ, որը զգալի կկրճատի Իրանից Հայաստան տարանցիկ երթուղին։

2022թ․ մայիսի 16-ին ՀՀ նախարար Գ. Սանոսյանը հանդիպել է նաև ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր՝ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի, նավթի վերամշակման, բիտումի գնի և այլնի վերաբերյալ։ ԻԻՀ նախարարը ընդգծել է, որ Իրանի գազի ցանցը պատրաստ է Թուրքմենստանից Հայաստան գազի սվոփ մատակարարումներ սկսել։

2022թ․ մայիսի 17-ին Գ.Սանոսյանն այցելել է «Թեհրան-Հյուսիս» մայրուղի, ծանոթացել ճանապարհաշինության բնագավառում իրանական ընկերությունների ինժեներական և տեխնիկական կարողությունների հետ, կոչ արել համագործակցել Հայաստանի և Իրանի միջև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինաշխատանքների զարգացման և ավարտին հասցնելու հարցում։ Իր հերթին ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին ներկայացրել է Էլբուրս լեռների մեջ կառուցվող մոտ121 կմ երկարությամբ «Թեհրան-Հյուսիս» մայրուղու տեխնիկական նկարագիրը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: