• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Զրադաշտականության սուրբ գրքի հայերեն թարգմանությունը՝ <<Ավեստա>>։

21 հոկտեմբերի, 2022

Բանաստեղծ և իրանական գրականության ճանաչված թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի ջանքերով և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ Հայաստանում լույս է տեսել իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ Զրադաշտականության, սուրբ գրքի հայերեն թարգմանությունը՝ <<Ավեստան>>։ Հայաստանում մինչ այժմ հրատարակվել էր հատվածներ այս յուրահատուկ գրքից, և սա առաջին ամբողջական թարգմանությունն է, որը կատարվել է պարսկերեն լեզվից։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Հայաստանի Գրողների Միությունում։ Օրվա առիթով ելույթ են ունեցել և թարգմանչին շնորհավորել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արքեմնիկ Նիկողոսյանը, Անահիտ Արամունին, Գևորգ Ասատրյանը, Թադեոս Տոնոյանը, Արևշատ Ավագյանը, Տիգրան Դավուդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդ Հոսեյն Թաբաթաբային։

Ավեստան ունի 2500 տարվա պատմություն, ստեղծվել է բանավոր կերպով, հետո գրի է առնվել զենդերենով (հին իրանական լեզու), ոչնչացվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ապա ավանդապատումների հիման վրա կազմվել է պահլավերենով։ Ավեստան պարսկերենի է թարգմանվել իրանցի նշանավոր իրանագետ-թարգմանիչներ՝ Ջալիլ Դուսթխահի (ծն․ 1933 թ․), Էբրահիմ Փուր Դավուդի (1885-1968 թ․) և Ջեմս Դարմսթեթեր (James Darmesteter, 1849-1894 թ․)ի միջոցով, որոնք և հիմք են ծառայել հայերեն այս թարգմանության համար։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ ստորև՝ 

https://www.aravot.am/2022/09/30/1295033/?fbclid=IwAR2SsY69ZgUydwscZxzW8ByWETrXP5VHbKpgphn9edxW5j3Mkbe_eb659u0

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: