• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Թեհրանի Միջազգային Ուսումնասիրությունների և Հետազոտությունների ինստիտուտում կլոր սեղան քննարկում

30 նոյեմբերի, 2022

2022թ․ նոյեմբերի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը այցելեց Թեհրանի Միջազգային Ուսումնասիրությունների և Հետազոտությունների ինստիտուտ (Tehran International Studies and Research Institute -TISRI), որտեղ կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում տարածաշրջանային իրադրության վերաբերյալ։ Քննարկման ընթացքում դեսպան Ավագյանը հանդես եկավ ելույթով:

  • Նախորդ երկու տարում Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի պատճառները

          - 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետությունն ավելի առավելապաշտական քաղաքականություն է վարում և կարծում է՝ կարող է Հայաստանին պարտադրել կատարելու իր բոլոր պայմանները:

          Ադրբեջանը չի դադարում շարունակաբար զարգացնել բանակցությունների իր պատկերացումների, մասնավորապես՝ արտատարածքային միջանցքի մասին անհիմն հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարություններին:
          44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են ՀՀ հետ սահմանագծում և նախորդ տարվա մայիս, նոյեմբեր և այս տարվա սեպտեմբեր ամիսներին լայնածավալ ագրեսիա են ձեռնարկել ՀՀ արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:                             
          Հայաստանը մտահոգված է տեղեկություններով, որ 44-օրա պատերազմի ընթացքում Ադրբեջան տեղափոխված վարձկան ահաբեկիչների ճնշող մեծամասնությունը շարունակում է պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում։ Ահաբեկչության առկա սպառնալիքը տարածաշրջանում ընդլայնման և տարածման ռիսկ է պարունակում՝ լուրջ մարտահրավեր հանդիսանալով տարածաշրջանային անվտանգությունը:  
          Կարելի է ասել՝ ողջ միջազգային հանրությունը խստորեն և հասցեական կերպով դատապարտել է ՀՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: Մենք ողջունում ենք բոլոր այն երկրներին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ: Այս համատեքստում կարևորում ենք նաև բարեկամ Իրանի դիրքորոշումը, որն արտահայտվել է մի շարք հայտարարություններով և նույնիսկ նախազգուշացումներով:

 

  • ՀՀ դեսպանի կարծիքը կովկասյան զարգացումների վերաբերյալ Իրանի մոտեցումների կապակցությամբ:

          - Բարձր ենք գնահատում իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի՝ մեծապես կարևորվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում կարևորում ենք ընթացիկ տարվա հուլիսին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից հնչեցված դիրքորոշումը: Սա կարևոր ուղերձ էր աշխարհին, որ հայ-իրանական պատմական առնչությունները գալիս են հազարամյակների խորքից, և մեր ժողովուրդները, լինելով տարածաշրջանում բնիկ ժողովուրդներ, դարեր շարունակ ապրել են կողք կողքի:          
          Ինչպես գիտենք Իրանը միտված է «3+3» հարթակի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը։ Մենք կողմ ենք արտահայտվել նշված ձևաչափով երկրորդ հանդիպումն Իրանում անցկացնելու վերաբերյալ:

  • Կովկասի զարգացման հեռանկարները:

          - Պաշտոնական Երևանը քանիցս հանդես է եկել խաղաղության օրակարգ հաստատելու, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն իրականացնելու  և տարածաշրջանային հաղորդակցային բոլոր ուղիներն առանց նախապայմանների ապաշրջափակելու պատրաստակամությամբ:         
          Այս համատեքստում մեծապես կարևորում ենք «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային ուղիների գործարկումը և  ողջունում ենք Հայաստանում իրականացվող ծրագրի առնչությամբ իրանական կողմի հետաքրքրվածությունն ու ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհաշինարարական աշխատանքներում իրանական փորձառու ընկերությունների հետագա ներգրավումը:        
          Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի կարևորությունը Հայաստանի և Իրանի համար հաշվի առնելով, անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել համադրված քայլերի իրականացման և բազմակողմ համաձայնագրի վերջնական ստորագրման ուղղությամբ:

Ինչպես ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ առաջիկայում «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ երկաթուղիների վերականգնման ոլորտում, մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ: Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է:

 

  • Հայ-իրանական հարաբերությունների հաստատման 30 ամյակը:

- 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի վերանկախանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթը ստորագրվել է 1992թ. փետրվարի 9-ին:

Այս տարի այդ օրը՝ ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են փոխանակվել ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների միջև:
          ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:     
          «Մատենադարանի» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամը ևս կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ Ղաջարական շրջանի մշակույթին նվիրված ցուցահանդես, նույն թեմայով եռալեզու պատկերագրքի հրատարակություն, «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի հրատարակություն, ձեռագրերի վերականգնման բնագավառում համագործակցության երկու աշխատաժողով:   
          ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի շրջանակներում լույս է տեսել նաև ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ,  բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Աֆյանի հեղինակած հայերեն-պարսկերեն, պարսկերեն-հայերեն Դիվանագիտական բառարանը:       
          Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի կապակցությամբ և Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը Սերգեյ Փարաջանովի թանգարանում և Գ․ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում իրանական «Դիգյար» թատերախումբը հանդես է եկել «Being Parajanov» ներկայացմամբ:

 Դեսպանի ելույթից  հետո ելույթ ունեցան փորձագետներ, վերլուծաբաններ, տեղի ունեցավ հարց ու պատասխան,  քննարկում։

 

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ  հղումով՝

http://irdiplomacy.ir/fa/news/2016249/%D8%A8%D8%A7%DA%A9%D9%88-%D8%B2%DB%8C%D8%A7%D8%AF%D9%87-%D8%AE%D9%88%D8%A7%D9%87-%D8%A7%D8%B3%D8%AA-%D9%86%D9%82%D8%B4-%D8%B4%D9%88%D9%85-%D8%AA%D8%B1%DA%A9%DB%8C%D9%87-%D9%88-%D8%A7%D8%B3%D8%B1%D8%A7%D8%A6%DB%8C%D9%84-%D8%AF%D8%B1-%D9%82%D9%81%D9%82%D8%A7%D8%B2

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: