• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Այց Սյունիքի մարզ

20 հունվարի, 2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 20-ին  Հայաստանում ԻԻՀ  արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Սյունիքում նախարարի ու դեսպանի առաջին կանգառը Նորավանն էր, որտեղ դիտարկել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները։ Ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։

Հաջորդ կանգառը Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածն էր, որտեղ նույնպես դիտարկվել է շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է, որ Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների հիմնական մասն արդեն ասֆալտապատված են և ճանապարհը անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար և այն վարորդները, ովքեր տեղյակ են այդ մասին արդեն իսկ սկսել են այդ հատվածով երթևել։

Շրջայցից հետո Սիսիան քաղաքում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։ Համաժողովի բացման խոսքում նախարար Սանոսյանը շեշտել է. «Մեր այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան այդ շինարարական աշխատանքներին: Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»։

Համաժողովի ժամանակ մասնակիցներին ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում ներդրումային հնարավորությունները։  Իրանի դեսպանություն է փոխանցվել նաև ՀՀ-ում օտարերկրյա ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ տեղեկատվություն։

 

https://mtad.am/news/1349

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: