• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ կառավարության անդամների հանդիպումները ԻԻՀ պատվիրակության հետ

27 փետրվարի, 2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը՝ համատեղ քննարկելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

 Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։

 Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները, քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ:

 Հանդիպման ավարտին նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։

 

 *****

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառաուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փետրվարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ 

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։ «Մենք ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ մենք հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,-ասել է նախարարը։ 

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ ԻԻՀ մասնավոր հատվածի ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթգծի, թունելների կառուցման գործում։ 

 

*****

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին ներկայացրել է տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրանական փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն նաև հայկական կողմի հետ կիսելու։

ԿԳՄՍ նախարարը տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցությունն առաջարկել է դիտարկել, մասնավորապես՝ Սյունիքի մարզում գործող հաստատությունների օրինակով:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները՝ համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացմամբ: Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը. «Նախորդ տարվա սեպտեմբերից տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցմանը հատկացնում ենք մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ սա հանրային դիվանագիտության ամրապնդման հարցում կարող է ունենալ կարևոր նշանակություն»:

*****

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ 

Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գերազանցելով 2022 թվականին 700 մլն ԱՄՆ դոլարը։ 

Կողմերը համակարծիք էին, որ առկա են նախադրյալներ այս ցուցանիշն առավել բարձրացնելու, իսկ համագործակցությունն առավել բազմակողմանի դարձնելու համար։   Իրանական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը ոչ միայն որպես վաղեմի բարեկամ երկիր և հետաքրքրված է համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը։

 

https://mtad.am/news/1367

https://escs.am/am/news/15405

https://mineconomy.am/news/2822

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: