• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

03 մայիսի, 2024

Մայիսի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:

Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր՝ մշակույթի և ստեղծագործության ոլորտում փոխգործակցության խորացման նպատակով: Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցությունը և այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Շեշտելով «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերություններում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև կրթության ու գիտության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

 

https://escs.am/am/news/22020

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: